Հաղթող դարձավ 10-ը րոպեում 62 հոթ-դոգ կերած մասնակից 23-ամյա Մեթյու Սթոունին:
Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում մեծ խանդավառությամբ նշեցին անկախության տարեդարձը։ Մարդիկ զբոսախնջույքներ էին կազմակերպում, հանգստանում ընտանիքի եւ ընկերների հետ: Այս տարի անկախության օրվա կապակցությամբ Նյու Յորքում անցկացվեց նաև հոթ-դոգ ուտելու ամենամյա մրցույթը:
Հաղթող դարձավ 10-ը րոպեում 62 հոթ-դոգ կերած մասնակից 23-ամյա Մեթյու Սթոունին: Նա նշել է, որ տիտղոսը նվաճելու համար երկար է պատրաստվել: 2014-ին Սթոունին 10-ը րոպեում 56 հոթ-դոգ ցուցանիշով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
Մրցույթին մասնակցում էին նաև կանայք: Արդեն երկրորդ անգամ ամենաշատ հոթ-դոգերը կերավ Միկի Սուդոն. 10-ը րոպեում 30 հացով նրբերշիկ ուտելով նա գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը:
Մանրամասները՝ տեսանյութում