Հայկական ձեռագրերի խոշորագույն գրապահոցում պահպանվող եւ ուսումնասիրվող մատյանների մեկ հինգերորդը օտարագիր ձեռագրեր են, որոնց զգալի մասը՝ արաբատառ:
Հայկական ձեռագրերի խոշորագույն գրապահոցում պահպանվող եւ ուսումնասիրվող մատյանների մեկ հինգերորդը օտարագիր ձեռագրեր են, որոնց զգալի մասը՝ արաբատառ: Գրի ու գրականության, սեփական եւ նույնիսկ օտար մշակութային արժեքների հանդեպ մեր ժողովրդի՝ դարերով ձեւավորված պաշտամունքի լավագույն վկայություններից մեկը, թերեւս, Մեծ Եղեռնի օրերին փրկված օտարագիր ձեռագրերն են:
Գեւորգ 5-րդ կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծված խմբերը Արեւմտյան Հայաստանի խոնարհված վանքերից հայատառ ձեռագրերի հետ մեկտեղ, նվիրյալի հետեւողականությամբ, փրկել են նաեւ օտարագիր ձեռագրերը: Դրանք Ղուրաններ են, թուրք, արաբ եւ պարսիկ պատմիչների, միջնադարյան բանաստեղծների ձեռագրեր, որոնց պատմագիտական ու մշակութաբանական արժեքը եւս անհնար է գերագնահատել: Փրկությունից հետո այդ մատյաններից ոչ բոլորն է հաջողվել հասցնել Արեւելյան Հայաստան, դրանք հայտնվել են տարբեր երկրների գրապահոցներում, սակայն տարիներ անց՝ ի վերջո, հանգրվանել Մատենադարանում:
Մանրամասները՝ տեսանյութում