Հայաստանի վերջին ներքաղաքական այս զարգացումներն ու էներգետիկ ոլորտի հարցերը օրեր առաջ հասան նաև Մոսկվա։
Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելու պահանջով 14 օր շարունակ փակ պահող ակտիվիստները բողոքի հարթակը տրանսպորտին վերադարձնելով ոչ թե տուն գնացին, այլ՝ Ազատության հրապարակ: Շարունակում են սոցիալական պայքարը: Հայաստանի վերջին ներքաղաքական այս զարգացումներն ու էներգետիկ ոլորտի հարցերը օրեր առաջ հասան նաև Մոսկվա, ընդգրկվեցին հայ-ռուսական տնտեսական համագործակցության քննարկման նպատակով կայացած վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցի օրակարգում:
Ֆինանսական հարցերն այս շաբաթ Հունաստանին էլ հանգիստ չտվեցին. ամբողջ Եվրագոտուն պարտքային հանրաքվեով պառակտման ռիսկի առաջ կանգնեցրած Աթենքի ոգևորությունն արագ մարեց, երբ փողի փախուստը երկրի բանկերից հասավ օրը 100 մլն եվրոյի:
Մանրամասները՝ տեսանյութում