ԲՐԻԿՍ-ը 5 երկրի անգլերեն անվանումների հապավումն է՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան հանրապետություն:
Անցնող շաբաթ ռուսական Ուֆա քաղաքում կարևոր հավաք էր՝ միանգամից մի քանի ձևաչափով՝ ԲՐԻԿՍ, Շանհայան համագործակցության կազմակերպություն և Եվրասիական տնտեսական միություն: ԲՐԻԿՍ-ը 5 երկրի անգլերեն անվանումների հապավումն է՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան հանրապետություն: Այս միավորումը նոր չի ձևավորվել: Այդուհանդերձ, տեսականից գործնական հարթություն միավորումն իր գործունեությունը տեղափոխեց միայն վերջերս, ավելի ստույգ, այն բանից հետո, երբ Արևուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ, այդ թվում նաև՝ դուրս թողնելով Ռուսաստանին Մեծ ութնյակից: Դա քայլ էր, որը, մեծ հաշվով, ստիպեց Ռուսաստանին այլընտրանքային ուղիներ փնտրել՝ աշխարհաքաղաքական հարցերում սեփական ազդեցությունը պահպանելու և միգուցե անգամ մեծացնելու համար: Եվ ԲՐԻԿՍ-ը, այդ առումով, իրական հնարավորություն ունի՝ ընդամենը մեկ-երկու տասնամյակ անց մոլորակի ամենաազդեցիկ միավորումը դառնալու:
Միավորման հինգ երկրները՝ միասին վերցրած, մոլորակի ցամաքի ավելի քան մեկ քառորդն են կազմում, համախառն ներքին արդյունքն անցնում է 30 տրիլիոն դոլարից, իսկ ազգաբնակչությունը կազմում է ամբողջ մարդկության շուրջ 43 տոկոսը:
Մանրամասները՝ տեսանյութում