Սուրբ Աննա եկեղեցու զանգերը Աբովյան փողոցի գողտրիկ անկյունում համախմբել են ոչ միայն հոգևոր սուրբ ծիսակարգի, այլև Ծիրանօրհնեքի գեղեցիկ արարողության մասնակիցներին:
Սուրբ Աննա եկեղեցու զանգերը Աբովյան փողոցի գողտրիկ անկյունում համախմբել են ոչ միայն հոգևոր սուրբ ծիսակարգի, այլև Ծիրանօրհնեքի գեղեցիկ արարողության մասնակիցներին: Հենց եկեղեցու բակից «Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազային փառատոնի հյուրերի համար սկսվում է հայաստանյան հայտնությունների շարքը: Առաջինը Վարդավառն է. ջրառատ տոնի ջերմ արձագանքները դեռ երկար ուղեկցում են հյուրերին: «Ոսկե ծիրանի» այս տարվա պատվո հյուրերի շքերթը բացում է եվրոպական կինոյի նրբագեղ աստղը ՝ սինյորա Ֆրանչեսկա Ռիվելլին, ով 15 տարեկանից աշխարհին հայտնի է «Օռնելա Մուտի» հնչեղ անունով:
Երևանում սինյորա Մուտին կներկայացնի գերմանական կինոյի ակնառու ռեժիսորներից մեկի ՝ Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերներն են հռչակավոր Ալեն Դելոնը և Ջերեմի Այրոնսը:
Մանրամասները՝ տեսանյութում