Հայտնի ռուս գործարար, նախկինում քաղաքական ու հասարակական գործիչ, Մոսկվայի քաղաքապետի, Կրասնոյարսկի մարզպետի և ՌԴ նախագահի պաշտոններին հավակնած, հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից Գերման Ստերլիգովը երկու շաբաթից էլ ավելի է արդեն, ինչ գտնվում է Արցախի հանրապետությունում:
Հայտնի ռուս գործարար, նախկինում քաղաքական ու հասարակական գործիչ, Մոսկվայի քաղաքապետի, Կրասնոյարսկի մարզպետի և ՌԴ նախագահի պաշտոններին հավակնած, հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից Գերման Ստերլիգովը երկու շաբաթից էլ ավելի է արդեն, ինչ գտնվում է Արցախի հանրապետությունում: Եվ միայն վերջին շաբաթվա ընթացքում նրա Արցախում հաստատվելու որոշման մասին լուրերը տարածվեցին, ինչն ակամա նրան մտցրեց ադրբեջանական հայտնի ցուցակ: Սակայն այս էքսցենտրիկ մարդուն դա ամենևին չհուզող ու չհետաքրքրող թեմա է: Նման երևույթներին նա հակադրում է միանգամայն այլ արժեքներ, որոնց մասին Գերման Ստերլիգովն հնչեցրել է Արցախում տված առաջին հարցազրույցի ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում