Ծիսական երգ-պարով եկեղեցական տոնը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն էին կազմակերպել:
Տերունական աղոթքով ու վարդ-ջրով լցված ավազաններով երևանյան երեկոն Կաթողիկե եկեղեցու բակում հավաքեց մոտակա պուրակում շոգից շունչ առնողներին, տարածքով անցնողներին ու զբոսաշրջիկ-հյուրերին: Սարեր ուխտի գնացողների պարով մեկնարկեց Վարդավառի նախատոնակը: Աղջիկներն անցան ծաղկե պսակներ հյուսելու, տղաները՝ խնդումի ու կրակի պատրաստության:
Ծիսական երգ-պարով եկեղեցական տոնը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն էին կազմակերպել: Նախապես նաև ճշտել էին. պարզվում է, որ հնում Վարդավառին ընդունված էր խնձոր խորովել, հյուրասիրել միմյանց:
Մանրամասները՝ տեսանյութում