Եղվարդում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ամբողջությամբ նոր մանկապատանեկան մարզադպրոցի բացմանը:
Եղվարդում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ամբողջությամբ նոր մանկապատանեկան մարզադպրոցի բացմանը: Եղվարդցի դպրոցականներն ամառային արձակուրդները կօգտագործեն մարզական նախասիրությունները ճշգրտելու համար: Մեծ մարզադպրոց ունենալու նրանց երազանքն արդեն իրականություն է: Մանկապատանեկան նորակառույց կրթօջախը պետության նվերն է Եղվարդին: Մարզադպրոցի մեծ դահլիճը նախատեսված է վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար: Երեխաներն այստեղ շախմատ սովորելու հնարավորություն ունեն, կմարզվեն նաև ըմբշամարտ, բռնցքամարտ և ձյուդո մարզաձևերում:
Գավառում Նախագահը մասնակցել է «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկմանը, նաեւ ծանոթացել գործարանի տարածքում ձկնաբուծության և խեցգետնի աճեցման հնարավորություններին:
Մարզի Լիճք համայնքում Սերժ Սարգսյանն այցելեց «Տեխնոման» ընկերություն: Համալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են անցյալ տարի սեպտեմբերին: Սարքավորումները ձեռք են բերվել այս ոլորտում լավագույն դանիական ընկերությունից: Հոսքագծերի արտադրողականությունը կազմում է տարեկան 5 000 տոննա CO2 գազ, որից 3 000 տոննան նախատեսվում է իրացնել Վրաստանում ու Ռուսաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում