Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը խորացնում է հարաբերությունները անդամ պետությունների, այդ թվում` նաեւ Ղազախստանի հետ:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը խորացնում է հարաբերությունները անդամ պետությունների, այդ թվում` նաեւ Ղազախստանի հետ: Արեւելյան այս երկրում բավականին խոշոր հայ համայնք կա: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հայկական համայնքը Ղազախստանում ձևավորվել է դեռեւս 19-րդ դարի 2-րդ կեսին, իսկ հետո ստվարացել խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Այդ տարիներին Ղազախստանում ծավալված արդյունաբերական բուռն շինարարության ընթացքում տարբեր հանրապետություններից, այդ թվում՝ նաև Հայաստանից, բանվորական ուժի, շինարար-ճարտարապետների և այլ մասնագետների ներհոսք եղավ դեպի Կարագանդա, Կոստանայ, Պավլոդար, Ալմաթի:
Խորհրդային ժամանակներից պահպանված համակեցության և հանդուրժողականության ավանդույթները Ղազախստանում, իրոք, իրականություն են, ինչը ցանկանում են պահպանել և՜ իշխանությունները, և՜ սովորական մարդիկ: «100 քայլ» ռազմավարական ծրագրում Ղազախստանի ղեկավարը նշում է, որ դա «դժվարին ճանապարհ կլինի, այն կպահանջի քաղաքական կամք, միասնություն և իմաստնություն: Խաղաղություն ու համաձայնություն՝ սա է ղազախական երջանկությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում