Հանրապետական կենտրոնական հավաքակայանում զորակոչի ընթացքին հետեւել եւ նորակոչիկների հետ զրուցել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Հանրապետական կենտրոնական հավաքակայանում զորակոչի ընթացքին հետեւել եւ նորակոչիկների հետ զրուցել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Ամառային զորակոչի ընթացքը Հակոբյանը գնահատում է դրական։ Զորակոչի կազմակերպման տասնմեկ օրվա ընթացքում լրացուցիչ բուժզննման կարիք է ունեցել ընդամենը չորս զինակոչիկ:
Արդեն երկու տարի է, ինչ զինակոչիկներն իրենք են վիճակահանությամբ ընտրում իրենց ծառայության վայրը: Մովսես Հակոբյանը զորակոչիկների հետ զրուցում է՝ փորձում պարզել նրանց սպասումները զինվորական ծառայությունից: Ամառային զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի վերջ:
Մանրամասները՝ տեսանյութում