«Նոր Մետաքսի ճանապարհ» չինական նախաձեռնությանը Հայաստանի միանալու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ մարտի վերջին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում:
«Նոր Մետաքսի ճանապարհ» չինական նախաձեռնությանը Հայաստանի միանալու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ մարտի վերջին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում: Այս հավակնոտ ծրագրով Չինաստանը ցանկանում է ժամանակակից առևտրային մայրուղիների տեսքով վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը՝ Շանհայից մինչև Բեռլին` ներառելով մոլորակի բնակչության ավելի քան մեկ երրորդը:
Արևելքն Արևմուտքին կապող ճանապարհը պատմագիտությունում հիշատակվում է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարի վերջից՝ կապվելով չինացի ճանապարհորդ, դիվանագետ Ճյան Ցյանի՝ դեպի Մերձավոր Արևելք ճանապարհորդության հետ: Պատմության տարբեր դարաշրջաններում Արևելք-Արևմուտք ճանապարհին տեղակայված տերությունների հակամարտությունների արդյունքում Մետաքսի ճանապարհը վերածվեց մի մեծ ցանցի: «Յամանիա»՝ այսպես է չինարենով հնչել ու հնչում Հայաստանը: Ճանապարհի ճյուղերից մեկն էլ համարվում էր Հայաստանով անցնող ուղղությունը, որն ընդգրկում էր գրեթե բոլոր մեծ քաղաքները՝ Տիգրանակերտը, Արտաշատը, Անին, Դվինը:
Չինաստանի այն քաղաքները, որոնցով անցնում է Մետաքսի ճանապարհը, արդեն իսկ առաջընթաց տեմպերով զարգանում են: Մասնավորապես, արդյունաբերական Սյուիչժոու և նավահանգստային Լյանյունգան քաղաքները, որտեղ բնակվում է համապատասխանաբար 5 և 10 մլն մարդ, աչքի են ընկնում քաղաքաշինության, մեքենաշինության, նավթի վերամշակման, տրանսպորտային ու նավահանգստային, էներգետիկայի, քիմիական արտադրության բնագավառներում լուրջ ձեռքբերումներով:
Մանրամասները՝ տեսանյութում