Փորձության ենթարկելով մեր ֆոտոխցիկի հնարավորությունները՝ դարանակալեցինք ու լուսանկարեցինք նրանց գողտրիկ հանդիպումները։
Երեւանի խորհրդանիշերից են հազարավոր ցայտաղբյուրները, ջրավազաններն ու շատրվանները: Խորհրդային մայրաքաղաքի հատակագծին դրանք հայտնվեցին նախորդ դարասկզբին՝ քաղաքի «կնքահայր» Ալեքսանդր Թամանյանի թեթեւ ձեռքով: Քաղաքային օազիսներում զովանալու բարի ավանդույթը պահպանվել է մինչև օրս. ջուրն ու երեւանցին մեկընդմիշտ անբաժան են:
Վարդավառը մեզ ստիպեց վերհիշել քաղաքի ու ջրի սիրավեպի մասին։ Փորձության ենթարկելով մեր ֆոտոխցիկի հնարավորությունները՝ դարանակալեցինք ու լուսանկարեցինք նրանց գողտրիկ հանդիպումները։ Ֆոտոշարքում փորձել ենք Երեւանին նայել շատրվանների, ջրավազանների ու առհասարակ՝ ջրի տակից և կամ ջրի՝ սիրահարված աչքերով: