Սրեբրենիցայի նախճիրը համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպայի պատմության ամենազանգվածային կոտորածը:
Սրեբրենիցայի նախճիրը համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպայի պատմության ամենազանգվածային կոտորածը: Այն հարավսլավական պատերազմների ամենաարյունալի էջն է:
Հուլիսի 11-ին Սրեբրենիցայի ցեղասպանության զոհերի ոգեկոչման պաշտոնական արարողության ընթացքում հողին են հանձնվել 20 տարի առաջ սպանված ևս 136 զոհի՝ վերջերս նույնականացված մասունքները: Հուշահամալիրում հավաքվել է մինչև 70 000 մարդ: Պատվավոր հյուրերի թվում էին Սլովենիայի, Խորվաթիայի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի նախագահները, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Բոսնիա են այցելել և հազարավոր զոհերին հարգանքի տուրք մատուցել բալկանյան մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Սերբիայի վարչապետը, որին բոսնիացիները սուլոցներով, քարերով եւ շշերով են դիմավորել: Ալեքսանդր Վուչիչին բոսնիացիները ստիպել են հեռանալ:
Սերբական իշխանություններից մինչ այժմ սգո արարողություններին մասնակցել էր միայն Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը 2010 թվականին՝ խորհրդարանի կողմից դատապարտող բանաձեւի ընդունումից ամիսներ անց: Սերբիայում անվտանգության նկատառումներով արգելվել են Սրեբրենիցայի ցեղասպանության 20-րդ տարելիցը ոգեկոչող բոլոր արարողությունները:
Մանրամասները՝ տեսանյութում