Փառատոնը նախաձեռնելուց առաջ մտավախություն ունեին, որ Հայաստանում կիթառն այդքան էլ տարածված չէ։
Առաջին անգամ մեր երկրում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի փառատոն, որի նպատակն է հանրության ու հատկապես երիտասարդության շրջանում գործիքի հանդեպ հետաքրքրությունը կրկնապատկել:
Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Ժորա Սարգսյանը արտասահմանում ձեռքբերած փորձը որոշեց Հայաստանում կիրառել։ Ստեղծեց կիթառահարների ասոցիացիան, փառատոնը և հրավիրեց կիթառի վիրտուոզների: Դասական կիթառի համար գրված ստեղծագործությունների համերգներից բացի երաժիշտները նաև վարպետության դասեր են տալիս: Փառատոնը նախաձեռնելուց առաջ մտավախություն ունեին, որ Հայաստանում կիթառն այդքան էլ տարածված չէ, սակայն պարզվեց, որ միայն երևանյան երաժշտական դպրոցների կիթառի դասարաններում սովորում են 1 300 աշակերտներ:
Մանրամասները՝ տեսանյութում