Տարածաշրջանում եզակի մանրաձկան արտադրությունը կկազմակերպվի գերժամանանկակից տեխնոլոգիաներով:
Գեղամա գեղեցկուհու ափին՝ Կարճաղբյուրի մոտ, շինարարական եռուզեռ է: Վայրը պատահական չի ընտրվել: Տարածքի բնակլիմայական պայմաններն առավել նպաստավոր են իշխանի բազմացման համար: Խոշոր նախագծի մեկնարկից առաջ այստեղ իրականացվել են ուսումնասիրություններ: Հիմնադրամի նպատակն է Սևանա լճի էնդեմիկ տեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի պաշարների բնական վերարտադրության ապահովումը:
Կառուցվող մանրաձկան գործարանն իր արտադրողականությամբ մի քանի անգամ գերազանցելու է խորհրդային տարիներին Սևանի ավազանում գործող չորս գործարանների արտադրողականությունը: Տարածաշրջանում եզակի մանրաձկան արտադրությունը կկազմակերպվի գերժամանանկակից տեխնոլոգիաներով:
Մանրամասները՝ տեսանյութում