Հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելուց հետո Շարիֆին արգելել են մուտքը Թուրքիա։
Օմար Շարիֆը նրա բեմական կեղծանունն էր, իսկ իրականում դերասանի արաբ-քրիստոնյա հայրն ու եգիպտուհի մայրը նրան կնքել էին Միշել Դեմիտրի Շալբուխ անվամբ: Դերասանական կարիերան սկսել է անցյալ դարի 50-ականներից՝ նկարահանվելով մի քանի արաբական ֆիլմերում: Բայց շուտով նրան նկատեցին Հոլիվուդում։ Նկարահանվեց առաջին անգլալեզու ֆիլմում՝ «Լոուրենս Արաբացին», որտեղ կերտած Շարիֆ Ալիի դերի համար արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի, ներկայացվեց «Օսկարի» և ձեռք բերեց համաշխարհային հռչակ:
Կինոյի երկնակամարում փայլելու առաջին տարիներին Շարիֆն իր բարեհամբույր վարվեցողությամբ և էկզոտիկ առոգանությամբ հմայել էր բոլորին։ Նա համարվում էր այդ տարիներին մոլորակի ամենահմայիչ տղամարդկանցից մեկը՝ մրցելով սրտակեր դերասան Ալեն Դելոնի հետ: Շարիֆը հմայում էր ոչ միայն արտաքինով այլև հիասքանչ խաղով: Դերասանի շատ խաղընկերներ անգամ վախեցել են նույն ֆիլմում նրա հետ նկարահանվել:
Հայ հանդիսատեսի համար առանձնապես սիրելի է նրա կերտած հոր կերպարը ֆրանսիահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկը» ֆիլմում: Վարպետությունից ու նուրբ դիտողականությունից զատ, գուցե արևելյան ծագումն էր նրա հերոսին դարձրել այդքան տպավորիչ ու համոզիչ:
2002-ից Շարիֆն ապրում էր Կահիրեում: Վերջին երեք տարիներին տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ և գրեթե չէր հիշում ոչ իր խաղացած դերերը, ոչ էլ փառքը, որն այդպես էլ չխամրեց:
Մանրամասները՝ տեսանյութում