Գյուղի բարձրադիր հատվածում խորհրդային տարիներին կառուցված փոքրիկ ջրամբարը անբավարար է խնդիրը լուծելու համար:
Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը ոռոգման ջրի սակավության խնդրի առջև է կանգնել: Գյուղի վարելահողերի կեսն անմշակ է, ջրամբարի ռեսուրսները չեն բավարարում: Մտահոգիչ է հատկապես կարտոֆիլի ցանքատարածությունների շարունակական նվազումը:
Հարթագյուղցիների հիմնական զբաղմունքը հացահատիկի ու կարտոֆիլի մշակությունն է: Սակայն մշակվում է միայն գյուղի վարելահողերի 50 տոկոսը: Հարևան համայնքների համեմատությամբ նման ցածր ցուցանիշը պայմանավորված է ոռոգման ջրի սակավությամբ: Գյուղի բարձրադիր հատվածում խորհրդային տարիներին կառուցված փոքրիկ ջրամբարը անբավարար է խնդիրը լուծելու համար:
Ոռոգման ջրի սակավության պատճառով տարեցտարի նվազում են կարտոֆիլի ցանքատարածությունները, նախկին 100 հեկտարից նվազելով հասել է ընդամենը 30 հեկտարի: Չմշակվող վարելահողերը վերածվում են խոտհարքների:
Մանրամասները՝ տեսանյութում