Արձանն ուներ 7 մ բարձրություն, պատրաստված էր կռածո պղնձից, որը վեր էր խոյանում հսկա պատվանդանի վրա։
Խորհրդային Հայաստան, 1940 թվական: Հայաստանի հանրապետության հրապարակում, նախկինում Լենինի հրապարակում, տեղադրվեց մեծ հեղափոխական Վլադիմիր Լենինի արձանը:
1938-ին Լենինի արձանի նախագծի համամիութենական բաց մրցույթ էր հայտարարվել: Մասնակցում էին տասնյակ ճարտարապետներ: Ի վերջո, հանրապետության ղեկավարությունը որոշում է արձանի մշակման եւ իրականացման նախագիծը հանձնարարել ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովին եւ Թիֆլիսում բնակվող երիտասարդ ճարտարապետներ, ամուսիններ Նատալյա Պարեմուզովային եւ Լեւոն Վարդանովին:
Արձանն ուներ 7 մ բարձրություն, պատրաստված էր կռածո պղնձից, որը վեր էր խոյանում հսկա պատվանդանի վրա, որի երկու կողմում կար հարթակ: Հենց այստեղ էին հավաքվում բարձրաստիճան այրերը տարին երկու անգամ՝ Աշխատավորների ու Հոկտեմբերյան հեղափոխության օրերին:
Մանրամասները՝ տեսանյութում