Նմանատիպ երկնաքերերից այն 60%-ով քիչ է էներգիա օգտագործում:
Պերլ Ռիվեր թաուեր էկո երկնաքերը Չինաստանում հանճարեղ մտահղացում է, որը պահպանում է կատարյալ հավասարակշռություն ճարտարապետական ենթակառուցվածքների և բնության նմանակման միջև:
Նմանատիպ երկնաքերերից այն 60%-ով քիչ է էներգիա օգտագործում: Նման արդյունք ստանալու համար, առանցքային տարր հանդիսացավ ճակատային հատվածի երկտակ ապակեպատ ծածկույթը:
Էներգիան կուտակելու և խնայելու համար կիրառվում են հատուկ շերտավարագույրներ, որոնք հագեցած են ֆոտոգալվանական բջիջներով, ինչի շնորհիվ անգամ, երբ շետավարագույրները փակ են, կլանում և արդյունավետ հավաքում են արևի էներգիան։
Ապագայի կառույց համարվող շենքի երեսպատման համար օգտագործվել է 80 000 քմ ապակի, որոնք հերմետիկ են ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Պերլ Ռիվեր թաուերի օդափոխման համակարգը համարվում է ամենաանվնասը, քանի այն տեղադրված է հատակում, իսկ օդորակիչներն օդն օգտագործում են միայն մեկ անգամ, ինչի շնորհիվ կառույցի ներսում շրջանառվում է միայն մաքուր օդ։ Այս նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում խնայել ավելի քան 40 % էներգիա:
Մանրամասները՝ տեսանյութում