Նա կրակը շարունակել է, բայց բարեբախտաբար այլ տուժածներ չկան։
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որի կրակոցներից զոհվել է առնվազն 2 մարդ. Բավարիայի Անսբախ քաղաքում կասկածյալն իր Մերսեդես մակնիշի ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների վրա։ Առաջին զոհը դարձել է 82-ամյա մի կին, ապա տղամարդը գնդակահարել է մի հեծանվորդի։ Նա կրակը շարունակել է, բայց բարեբախտաբար այլ տուժածներ չկան։ Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։