Կամավորները կմշակեն երիտասարդական աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացման մեխանիզմներ:
Եվրոպական 6 երկրներ՝ Իտալիան, Էստոնիան, Ուկրաինան, Վրաստանը, Ռումինիան եւ Հայաստանը ներկայացնող երեք տասնյակ երիտասարդներ մեկ շաբաթ հնարավորություն կունենան հարստացնել իրենց գիտելիքները հասարակական ոլորտում: Նրանք կծանոթանան Հայաստանի գյուղաբնակ երիտասարդության կյանքին, կփոխանցեն եվրոպական երիրների՝ երիտասադներին գուղական աշխատաքներում ներգրավելու փորձը:
Կամավորները կմշակեն երիտասարդական աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացման մեխանիզմներ: Միջազգային ուսուցողական նախաձեռնությունը Հայաստանում իրականացնում է «Երիտասարդների ակումբների դաշնություն» կազմակերպությունը:
Ակտիվության անհրաժեշտ պաշարի ձեռքբերման մեթոդներից ծրագրի պատասխանատուները նախընտրում են խմբակային խաղերը: Դրանք ոչ միայն աշխուժացնում, այլեւ օգնում են դեռ անծանոթ երիտասարդներին շփվել ավելի հեշտ ու առանց բարդույթների:
Մանրամասները՝ տեսանյութում