Այս տարի Գյումրիում կհիմնադրվի էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ռեսուրս կենտրոն:
«Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում սոցիալ տնտեսական առաջընթացի» ծրագիրը Շիրակի մարզպետարանում էր հավաքել համայնքների ղեկավարներին: Քննարկվել են ծրագրի մանրամասներն ու համագործակցության եզրերը:
Եվրոպական Միության եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվելու է «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի կողմից երկու տարվա ընթացքում:
Շուրջ 320 000 եվրո բյուջե ունեցող ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել վերականգնվող էներգիայի համակարգեր, ինչպես նաեւ ջերմոցներ: Այս տարի Գյումրիում կհիմնադրվի էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ռեսուրս կենտրոն, որը տեղեկատվություն կտրամադրի բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին:
Մանրամասները՝ տեսանյութում