«Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
«Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Այս տարի Առաջին ալիքը կանցկացնի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի եւ երգի ներքին ընտրություն:
Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Ինչպես նշում է Բուլղարիայի ազգային հեռուտատեսության ներկայացուցիչ, մրցույթի գործադիր պրոդյուսեր Յոանա Լեւիեւա Սոյերը, պատանիներն ամեն օր բացահայտում են աշխարհը եւ իրենց երազանքները: «Մեր շոուի միջոցով ուզում ենք երեխաների համար ստեղծել բացահայտելու նոր աշխարհ: Մենք նաեւ հրավիրել ենք «Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող Վինչենցոյին, ով անցած տարի մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած Կրիսայի, Հասանի եւ Իբրահիմի հետ այդ աշխարհի մասը կկազմեն: Եվրոպայի երեխաներին սիրով ասում ենք «Բարի գալուստ Բուլղարիա» եւ խոստանում անմոռանալի փորձառություն»,- նշել է Սոյերը։
րցույթն այս տարի կանցկացվի 2011-ին կառուցված Armeec համերգասրահում, կհյուընկալվեն շուրջ 8 000 հանդիսականներ: Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը եւ այլն:
Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ-2014»-ի հաղթող էր ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցոն, երկրորդ տեղում Բուլղարիայի ներկայացուցիչներ Քրիսիան, Հասանը եւ Իբրահիմն էին, իսկ երրորդ տեղում էր Հայաստանի ներկայացուցիչ Բեթթին: