Մամուլի ասուլիսում հոսանքի գնի թանկացման շուրջ առաջացած աղմուկին է անդրադարձել ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Մամուլի ասուլիսում հոսանքի գնի թանկացման շուրջն առաջացած աղմուկին է անդրադարձել ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա նշել է, որ իշխանությունը կողմ է երկրում տիրող կասկածի մթնոլորտը վերացնելուն ուղղված ցանկացած քայլի: Ըստ նրա՝ ՀԵՑ-ում մասնագիտական ուսումնասիրությունն իսկապես անհրաժեշտ է:
Այն պետք է իրականացնեն միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագիտական կառույցները: Խոսրով Հարությունյանը վստահ է, որ միայն դրանից հետո կարող են փարատվել հանրության կասկածները ՀԵՑ-ի ոչ արդյունավետ կառավարման վերաբերյալ:
Պատգամավորը նաեւ ասել է, որ տպավորված է «Ոչ թալանին» շարժման համակարգողների վարքով:
Մանրամասները՝ տեսանյութում