Ճարտարապետները մնում են իրենց կարծիքին՝ «Զվարթնոցի» հին շենքը պետք է պահպանվի:
2013-ի ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմեց Երեւանի քաղաքապետարան` օդանավակայանի հին շենքի քանդման թույլտվություն տրամադրելու խնդրանքով։
Այդ դիմումը հասարակական արձագանք ստացավ եւ դարձավ քննարկման առարկա ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլեւ Հանրային խորհրդի տարբեր ենթահանձնաժողովներում: Հուլիսի 9-ին կազմակերպված քննարկման ժամանակ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է, որ կոնցեսիոների ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումներ են ունեցել: Պարզվել է՝ հին շենքը շահագործման համար պիտանի չէ, հետեւաբար՝ պիտի քանդվի։ Կոնցեսիոները խոստանում է պահպանել միայն աշտարակը: Սակայն ճարտարապետները մնում են իրենց կարծիքին՝ «Զվարթնոցի» հին շենքը պետք է պահպանվի:
Մանրամասները՝ տեսանյութում