Chatham House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Լոնդոնում քննարկվել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը:
Բրիտանական Chatham House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Լոնդոնում քննարկվել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը: Լոնդոնյան քննարկմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:
Արցախի ղեկավարը հստակ եւ մանրամասն ներկայացրել է անկախ երկրի դիրքորոշումը, զարգացման ծրագրերն ու դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները:
Բակո Սահակյանը, ի պատասխան ադրբեջանական կողմի հերթական ապատեղակատվությունը բարձրաձայնելու փորձի, հարեւան երկրի պատվիրակներին հրավիրել է Արցախ: Նա առաջարկել է խեղաթյուրված տեղեկություն տարածելու փոխարեն իրերի իրական վիճակին ծանոթանալ հենց տեղում:
Մանրամասները՝ տեսանյութում