Ռուսաստանի հայերի միության և առաջին ռուս-հայկական ARM TV հեռուստաալիքի նախաձեռնած մրցույթը կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց:
Համամարդկային արժեքների, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և խաղաղության հղումով Արցախում մեկնարկեց «Ղողանջ Մշակույթի» առաջին միջազգային երաժշտական երգի մրցույթը: Երիտասարդ տաղանդները ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից ու Սփյուռքից կարող են մասնակցել մրցույթին, որն ունի մի քանի անվանակարգ` մանկական, դասական, ժողովրդական վոկալ, գործիքավորում:
Ռուսաստանի հայերի միության և առաջին ռուս-հայկական ARM TV հեռուստաալիքի նախաձեռնած մրցույթը կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց: Մասնակցության հայտեր սկսեցին ուղարկել ոչ միայն ազգությամբ հայ երիտասարդները, այլև աշխարհի տարբեր երկրներից կատարողներ, որոնց համար պատիվ է ելույթ ունենալ նման որակավորում ունեցող միջազգային ժյուրիի ներկայացուցիչների առաջ:
Մշակութային ղողանջներն ազդարարելու համար օպերային արվեստի համաշարհային աստղ Լյուբով Կազարնովսկայան որոշեց հետաձգել սեփական նախագծերը: Երգչուհուն հայերի և Հայաստանի հետ կապում են մանկական հիշողությունները: Նրա հայրը ծառայել է Հայաստանում: Եվ հենց Աբովյան 32 հասցեում, հայ մտավորականների կողքին Լյուբով Կազարնովսկայան անցկացրեց մանկության ամենահիշվող օրերը: Երգչուհին նույնիսկ Չեխովի անվան 55-րդ դպրոցի աշակերտուհի է եղել:
Երգչուհու մասնակցությունը չվրիպեց Ադրբեջանի արտգործնախարարության աչքից: Նրանք շտապեցին Լյուբով Կազարնովսկայային ճանաչել պերսոնա նոն-գրատա և ընդգրկել երկրի սև ցուցակում: Ադրբեջանցիների այս արարքը ոչ միայն չզարմացրեց երգչուհուն, այլև չզայրացրեց:
Մանրամասները` տեսանյութում