Հուլիսի 4-11-ը տեղի է ունենում պարապլաներային սպորտաձևի ռուսական գավաթի առաջին միջազգային մրցույթը:
Օրերս 110 պարապլանիստ Հայաստանում գնահատում էին հայկական երկնքի կապույտն ու սարերի տաք քամիները: Հուլիսի 4-11-ը տեղի է ունենում պարապլաներային սպորտաձևի ռուսական գավաթի առաջին միջազգային մրցույթը:
Հարևան երկրներից մասնակցության հայտ էին ներկայացրել Թուրքիայի և Իրանի մարզիկները: Անդրկովկասում Հայաստանն առաջինն է կարողացել սպորտաձևը յուրացնել և նույնիսկ միջազգային մրցում կազմակերպել:
Մրցմանը կարող են մասնակցել միջազգային որակավորում ունեցող մարզիկները: Հայաստանն իր ֆեդերացիայի անունից հանդես գալու համար պետք է այստեղ անցկացնի գոնե մեկ մրցում, որպսզի նաև մրցումներ անցկացնելու հետագա իրավունք ստանա:
Ամեն օր` նոր մարզական խնդիրներով, ամեն օր` նոր վայրերում, պարապլանիստները դեռ գունավորելու են երկինքը։
Մանրամասները՝ տեսանյութում