Համաշխարհային գիտություն Լևոնը մտավ որպես էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի, ինչպես նաեւ ավիացիոն բժշկության հիմնադիր:
1882-ի հուլիսի 9-ին ծնվեց էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողը՝ հայ ֆիզիկոս Լևոն Օրբելին: Գիտական աշխարհին քաջ ծանոթ այս ակադեմիկոսը ծնվել է Ծաղկաձորում, որտեղ այժմ գտնվում է նրա և նրա եղբայրների տուն-թանգարանը: Ռուբեն, Լևոն, Հովսեփ՝ յուրաքանչյուրին նախասահմանված էր աշխարհի մեծագույն հայտնագործություններից մի քանիսի հեղինակը լինել:
Համաշխարհային գիտություն Լևոնը մտավ որպես էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի, ինչպես նաեւ ավիացիոն բժշկության հիմնադիր: Աշխարհում ֆիզիոլոգների ամենամեծաքանակ եւ համախմբված դպրոցը ստեղծել է Լեւոն Օրբելին: Նրա ամենամեծ ծառայությունը գիտությանը և հայրենիքին նրա ստեղծած զարմանալի կենսունակ, անընդհատ աճող ու զարգացող գիտական դպրոցն է, որն անմահացրեց իրեն և թողեց գիտական ժառանգություն:
Ռուբեն Օրբելին, որ եղբայրներից ավագն էր, հանրահայտ դարձավ որպես ստորջրյա հնագիտության հիմնադիր:
Մանրամասները՝ տեսանյութում