Իսպանիայի Պամպլոնա քաղաքում շարունակվում է ավանդական վազքը ցլերի հետ:
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում շարունակվում է ավանդական վազքը ցլերի հետ: Զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող ամենամյա «Սան Ֆերմին» փառատոնի առաջին օրն արդեն վնասվածքներ է ստացել 11 մարդ:
Ընդ որում, ցլերի խոյահարումից բավական լուրջ տուժել են 2 ամերիկացի եւ 1 բրիտանացի: Ամեն տարի այդ փառատոնում վնասվում են բազմաթիվ մասնակիցներ: Չնայած դրան՝ ցլավազքն իր գրավչությունը չի կորցնում: Ամերիկացի հանգստացողներից մեկը խոստովանել է, որ «Սան Ֆերմինին» մասնակցելու է գալիս արդեն 25 տարի: