Օրակարգային մոտ երեք տասնյակ հարցերի շարքում քննարկվել է նաեւ շահագործված տրակտորների հետագա տնօրինման հարցը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 9-ին մեկնում է Ռուսաստան: Մոսկվայում նախատեսվում է վարչապետի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Գործուղման պատճառով կառավարության նիստը մեկ օր շուտ էր գումարվել: Գործադիրը հաստատել է 2016-2018-ի բյուջեի միջնաժամկետ ծրագիրը: Օրակարգային մոտ երեք տասնյակ հարցերի շարքում քննարկվել է նաեւ շահագործված տրակտորների հետագա տնօրինման հարցը:
Վարչապետը հանձնարարել է նախարարներին տեխնիկան ոչ թե աճուրդի հանել, այլ նվիրաբերել գյուղացիներին, որոնք շուրջ 15 տարի օգտագործում են դրանք:
17 ընտանիք էլ կառավարության որոշմամբ նվեր է ստացել Գորիսի հանրակացարանում իր զբաղեցրած տարածքը:
Մանրամասները՝ տեսանյութում