Երեւանում աշխատանքն է սկսել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը:
Երեւանում աշխատանքն է սկսել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը: Միջոցառումը կրում է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը:
Այն աննախադեպ է մասնակիցների քանակով ու ակադեմիական բարձր վարկանիշով: Ամերիկյան համալսարանում բացված համաժողովին մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյրշտեյնը, ցեղասպանագիտության եւ հարակից ոլորտների հարյուրից ավելի լավագույն մասնագետներ:
Երեւան են եկել հեղինակավոր գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովի հանդիսավոր բացմանը ելույթ է ունեցել հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով՝ համաժողովի ընթացքում ցեղասպանությունները կդիտարկվեն համեմատականի հարթության մեջ: Արդյունքում գիտնականները կներկայացնեն առաջարկներ եւ մեխանիզմներ ցեղասպանությունները կանխարգելելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում