Հուլիսի 13-14-ը «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը։
Հուլիսի 13-14-ը «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը։ Այն նախատեսում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ և այլն:
Այս տարի աշխատաժողովին ներկայացվել էր 24 հայտ, որոնցից մրցույթին մասնակցելու համար ընտրվել են 10-ը, որից 5-ը՝ Թուրքիայից, 5-ն էլ՝ Հայաստանից: Ժյուրիի կողմից ընտված նախագիծը կստանա ֆիլմի արտադրության աջակցություն և 10 000 ԱՄՆ դոլար դրամական մրցանակ:
2008-ից գործող կինոպլատֆորմի նախաձեռնողներն են «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանից, և «Անադոլու Քյուլթուր» կազմակերությունը՝ Թուրքիայից: Նպատակն է ստեղծել կապեր երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսել և աջակցել համատեղ կինոարտադրությունը: Մինչև օրս արդեն ֆինանսավորվել է 17 կինոնախագիծ:
Այս տարի կինոպլատֆորմին մասնակցող ֆիլմերը հետևյալն են՝
1. «Խաթուն», ռեժիսոր Բելգին Չենգիզ, պրոդյուսեր Սերխան Աչար, Թուրքիա, վավերագրական
2. «Մուրատ», ռեժիսոր Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան, Հայաստան, վավերագրական
3. «Ես Նիզիբից եմ», ռեժիսոր Րաֆֆի Նիզիբլյան, Հայաստան, վավերագրական
4. «ՀՈՄՖՈՒԼ», ռեժիսոր Գագիկ Ղազարյան, պրոդյուսեր Էլիզաբեթ Հանդլ, բեմադրող օպերատոր Մահիր Յըլդիզ, Թուքիա/Հայաստան/Ավստրիա/ԱՄՆ, վավերագրական
5. «Ան-տարածքներ», ռեժիսոր Չանթալ Փարթամյան, Հայաստան/Լիբանան, վավերագրական
6. «Լռություն», ռեժիսոր/պրոդյուսեր Դիանա Մկրտչյան, Հայաստան/Ֆրանսիա, վավերագրական
7. «Կ’աՐ», ռեժիսոր Սենեմ Գոկչե, Թուրքիա, կարճամետրաժ
8. «Պատահաբար», ռեժիսոր Ավիվա Բարխուդարյան, պրոդյուսեր Նորիկ Քեշիշյան, Հայաստան/Գերմանիա, կարճամետրաժ
9. «Մի կաթիլ ջուր», ռեժիսոր Սաբրի Ումու Բոզիյլ, Թուրքիա, կարճամետրաժ
10. «Օտարում», ռեժիսոր/պրոդյուսեր Հաջի Օրման, Թուրքիա, կարճամետրաժ
Իսկ ֆիլմերը կգնահատեն՝
- Չիգդեմ Մաթեր, Թուրքիա, «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր
- Մելեք Ուլագայ Թայլան, Թուրքիա, ռեժիսոր և պրոդյուսեր
- Ադելինա Ֆոն Ֆյուրստենբերգ, Շվեյցարիա, Արվեստի միջազգային համադրող և անկախ կինոպրոդյուսեր
- Գոդձե Օնարան, Թուրքիա, կինոքննադատ, կինոամսագրի խմբագիր
- Գեղամ Մանուկյան, Հայաստան, ռեժիսոր, պրոդյուսեր, Երկիր Մեդիա հեռուստատեսության նորությունների և քաղաքական հաղորդումների ղեկավար
- Ինա Սահակյան, Հայաստան, ռեժիսոր, պրոդյուսեր, «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի փոխտնօրեն
- Սուսաննա Հարությունյան, Հայաստան, կինոքննադատ, «Ոսկե Ծիրան» Երևանյան Միջազգային Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար