Նորաբաց կենտրոնն ամբողջ Կովկասում նման կարգի առաջին եւ միակ լոգիստիկ օպերատորն է:
Երեւանում ժամանակակից պահեստային համալիր է բացվել: Այնտեղ հայրենական արտադրողների եւ օտարերկրյա ընկերությունների համար ստեղծված են բեռների պահպանման եւ սպասարկման լավագույն պայմանները:
Նորաբաց կենտրոնն ամբողջ Կովկասում նման կարգի առաջին եւ միակ լոգիստիկ օպերատորն է: Այն կնպաստի Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության միջազգային ինտեգրմանը:
«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերությունը արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական եւ միջազգային կազմակերպությունների:
Կենտրոնի բացմանը մասնակցել է նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ծրագրի պատասխանատուները հանրապետության ղեկավարին ներկայացրել են մոտ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրն ու դրա հնարավորությունները:
Մանրամասները՝ տեսանյութում