«Բնապահպան ագռավին» տեղացի լուսանկարիչը ֆիքսել է Իզմիր քաղաքում:
Բնապահպանները դժգոհում են, որ մարդիկ անխնա են ծախսում ընդերքի ռեսուրսները: Աշխարհը համակել են էկոլոգիական խնդիրները. աղբ, փոշի, թունավոր գազեր, ջրի որակի բացասական փոփոխություն: Եթե մարդը շարունակի աղբի սարերով ու գազային արտանետումներով լցնել մոլորակը, ապա չենք խուսափի նաև էկոլոգիական աղետից:
Մարդիկ շարունակում են աղտոտել շրջակայքը, իսկ մի խելացի ագռավ վտանգը շատ լավ գիտակցում է և ամեն բան անում շրջակայքը մաքուր պահելու համար: Այս ագռավը մի քանի շաբաթ է, ինչ դարձել է ինտերնետի սիրելին: «Բնապահպան ագռավին» տեղացի լուսանկարիչը ֆիքսել է Իզմիր քաղաքում: Կենդանին նախ մոտեցել է զբոսայգում հավաքված աղբին, կերել պլաստմասե ափսեների մեջ մնացած բրինձը, ապա շրջակա միջավայրի համար աղետալի համարվող պլաստմասե սպասքը խոտածածկի վրայից վերցրել, տարել ու նետել է մոտակա աղբարկղը: Լուսանկարը մեծ տարածում է գտել նաև սոցցանցերում։
Մանրամասները՝ տեսանյութում