Արեւմտյան Հայաստանի ճարտարապետական հզոր կոթողներից է Անիի Մայր տաճարը։
Արեւմտյան Հայաստանի ճարտարապետական հզոր կոթողներից է Անիի Մայր տաճարը։ Դարեր շարունակ այս սուրբ կոթողում լռություն է տիրել. ոչ պատարագ, ոչ մկրտություն, ոչ էլ հարսանիք։ Միջնադարում Անին անվանել են «1000 ու մի եկեղեցի», սակայն Մայր Տաճարը համարվել է բոլորի թագուհին, Կովկասի ճարտարապետության զարդը։
Անիի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին 989-ին հիմնադրել է հայոց թագավոր Սմբատ Տիեզերակալը, սակայն շինարարությունը 1001-ին ավարտել է հայոց թագավոր Գագիկ Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին։ Եկեղեցին առանձնանում էր թանկարժեք զարդերով. գմբեթին կանգնեցված մարդահասակ արծաթե խաչն ու Հնդկաստանից բերված բյուրեղյա հսկա ջահն ընդգծում էր տաճարի վեհաշուք տեսքը։
Թեեւ Անիի Մայր տաճարն այսօր վերածվել է ավերակույտի ու քրդերի համար ախոյանիստի, միեւնույնն է յուրաքանչյուր հայ սրտի տրոփյունով է մտնում տաճար:
Մանրամասները՝ տեսանյութում