Ամառային արձակուրդներին հայաստանյան ամենաբանուկ մայրուղին Մ4 միջպետական ճանապարհն է:
Ամառային արձակուրդներին հայաստանյան ամենաբանուկ մայրուղին Մ4 միջպետական ճանապարհն է: Երևանից դեպի Սևան տանող ճանապարհին մարդիկ չեն համբերում, թե երբ կհասնեն կապուտակ լճին ու վերջապես կազատվեն մայրաքաղաքի տապից: Այս ճանապարհին մարդիկ երբեմն այնքան են շտապում, որ գերազանցում են թույլատրելի արագությունը և դժբախտ ավարտով ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ դառնում:
Առավոտ լուսոյի նկարահանող խումբը ճանապարհային ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանին խնդրեց ցույց տալ Երևան-Սևան մայրուղու բոլոր վտանգավոր հատվածներն ու վարորդներին ևս մեկ անգամ հիշեցնել ճանապարհային նշանների կարևորությունը:
Երևան-Սևան մայրուղու հայտնի «Չայնիի» հատվածը շրջադարձերի մեծ վտանգ է իրենից ներկայացնում: Այս հատվածում նույնիսկ ամենափորձառու վարորդները պետք է զգուշանան: Պատահարների մեծ մասը հենց այստեղ է լինում:
Մանրամասները՝ տեսանյութում