Տավուշի մարզի Ենոքավան գյուղում կազմակերպվել է «Հայկական բույսերը» փառատոնը:
Տավուշի մարզի Ենոքավան գյուղում կազմակերպվել է «Հայկական բույսերը» փառատոնը: Յուրօրինակ փառատոնի աջակիցների եւ մասնակիցների թիվը գերազանցել էր սպասելիքը: Ամենամարդաշատ հարթակը դեղաբույսերի տոնավաճառն էր:
Տարբեր բնակավայրերից յուրովի մատուցմամբ ներկայացված էին հայկական բնաշխարհի տասնյակ բույսեր:
Տոնավաճառից բացի փառատոնի մյուս չորս հարթակներում միաժամանակ ընթացել են ազգային խոհանոցի, կերպարվեստի, բրդի ներկման եւ թաղիքագործության վարպետության դասընթացներ, ազգային խաղեր:
Փառատոնի առաջին խնդիրը Հայաստանի խոտաբույսերի բազմազանությունը հանրամատչելի դարձնելն է: Չնայած այդ մեծ բազմազանությանը, մարդիկ դրանց մասին չափազանց քիչ բան գիտեն, հաճախ` մի քանի դեղաբույսի անուն միայն:
Մանրամասները՝ տեսանյութում