Լոռու մարզի Դեբեդ համայնքում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Սմարթ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը:
Լոռու մարզի Դեբեդ համայնքում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Սմարթ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր մարաքաղաքից, մարզկենտրոնից եւ համայնքներից:
Տարածաշրջանային կենտրոնը լուրջ ներդրում կունենա կիրառական գիտելիքներն ու փորձը ապագա ձեռներեցներին փոխանցելու հարցում: Գյուղաբնակ ակտիվ երիտասարդներն ու կանայք կզարգացնեն գործարար հմտությունները, կկարողանան գյուղերում տնտեսական գործունեություն ծավալել:
Առաջիկա տարիներին հիմնադրամը Լոռու մարզում կիրականացնի շուրջ 5 մլն դոլարի ծրագրեր: Կենտրոնը կկառուցվի շուրջ մեկ ամիս առաջ Նյու Յորքում կատարված հանգնակության շնորհիվ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած ամենամյա երեկույթի ընթացքում հավաքվել էր 50 000 դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում