Նախորդ սակավաջուր տարվա համեմատ, այս տարի ոռոգման խնդիրներ չառաջացան:
Արմավիրում բերքահավաքի եռուն շրջան է: Մի կողմից պտղատու ծառերն են մրգերից բեռնաթափվում, մյուս կողմից արտերը՝ հասկից: Փորձառու մշակները հիշում են՝ խորհրդային տարիներին արտերից 1 հեկտարից մինչեւ 80 ցենտներ ցորեն էին ստանում:
Ֆերմերների կարծիքով՝ տարեցտարի նվազող ցուցանիշը կրկին վերելք կապրի, եթե ջրի եւ հողի վարձավճարներն էժանանան, պետությունն էլ տնտեսություններին որակյալ սերմացու տրամադրի:
Նախորդ սակավաջուր տարվա համեմատ, այս տարի ոռոգման խնդիրներ չառաջացան: Միակ խնդիրը գինն է. նախորդ տարի ցորենը մթերում էին 1 կգ-ը 130-140 դրամով, այս տարի` 100 դրամով: Չնայած գնային տարաձայնություններին՝ գյուղացին դժգոհ չէ: Ցորենի բերքն այս տարի առատ է:
Մանրամասները՝ տեսանյութում