Նյույորքցի պատանին դարձավ ամերիկայի ամենախոշոր ձեռներեցը:
Ջոն Ռոքֆելլերը 7 տարեկանում մեծացնում էր մի քանի հնդկահավ և 50 դոլարով վաճառում իր հարևանին: Հետո տոկոսով գումար էր տալիս մյուս հարևանին: Կոնֆետների ու խաղերի տարիքում բռան մեջ արդեն ահագին փող ուներ:
Հաշվապահական դասընթացնե անցնելուց հետո Ջոնը խանդավառությամբ սկսում է աշխատանք փնտրել: Դպրոցն անավարտ տղային Hewitt and Tuttle ընկերությունն ընդունում է աշխատանքի: Հիանալի ու առանց գումարի աշխատանք, որն սկսվում էր 6.30-ից, ավարտվում երեկոյան ժամը 10-ին։ Երեք ամիս անց Ռոքֆելլերը սկսում է աշխատավարձ ստանալ: Բայց քիչ էր Ռոքֆելլերների դինաստիայի կնքահոր համար: Երեք տարվա ընթացքում կուտակած կապիտալով Ջոնը որոշում է ընկերոջ` Մորիս Կլարկի հետ ստեղծել սեփական ընկերությունը:
Մանրամասները՝ տեսանյութում