Առաջին հայացքից սովորական թերմո բաժակ է, որը որոշ ժամանակ հեղուկը տաք կամ սառն է պահում:
Առաջին հայացքից սովորական թերմո բաժակ է, որը որոշ ժամանակ հեղուկը տաք կամ սառն է պահում: Բայց իրականում այն ավելի խելացի է և էլ ավելի շատ հնարավորություններ ունի: Նորույթը տաքացնում է իր հեղուկը, լիցքավորում հեռախոսն ու անգամ սելֆի անում: Թերմո բաժակն աշխատում է բջջային հատուկ հավելվածով: Այն հնարավորություն է տալիս հեռախոսով տեսնել հեղուկի ջերմաստիճանը, կարգավորել այն: Եթե ցանկանում եք տաքացնել կամ սառեցնել, հոգ չէ, ընդամնը մեկ հպում:
Բաժակն ունի նաև իր լոգոտիպը, որի հեղինակը Արարատ Մկրտչյանն է: Հաշվի առնելով գնորդների ճաշակը և ցանկությունները` կախարդական սպասքը հետագայում կենթարկվի փոփոխությունների:
Երիտասարդները բաժակի արտադրությունը սկսելու համար միջոցներ չունեն: Հույսները վիրտուալն է: Զանգվածային արտադրության համար կազմակերպել են օնլայն դրամահավաք:
Մանրամասները՝ տեսանյութում