Նոր գյուղտեխնիկան նաեւ գնային նոր քաղաքականություն է թելադրել Մեծ Պարնիում ու շրջակա գյուղերում:
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրով մեկնարկած աշխատանքների համար կներդրվի շուրջ 130 մլն դրամ:
Դրանից 70 մլն դրամով ձեռք են բերվել չորս տրակտորներ ու տարատեսակ կցորդիչներ: Մնացած գումարով իրականացվում են շինարարական աշխատանքներ, բարեկարգվում են այնտեղ տանող ճանապարհները:
Այս ամենը հնարավորություն կտա օգտագործել Թռչկանի գոտում գտնվող վարելահողերն ու խոտհարքները, բարձրացնել Մեծ Պարնիում մթերքի արտադրության արդյունավետությունը:
Նոր գյուղտեխնիկան նաեւ գնային նոր քաղաքականություն է թելադրել Մեծ Պարնիում ու շրջակա գյուղերում: Նվազել են մինչեւ այժմ գործող սակագները:
Մանրամասները՝ տեսանյութում