ԱՄՆ-ում Սահմանադրությունն ընդունվեց 1787-ին, Եվրոպայում առաջինն այն ընդունեց Լեհաստանը՝ 1791-ին, հետո՝ Ֆրանսիան:
ԱՄՆ-ում Սահմանադրությունն ընդունվեց 1787-ին, Եվրոպայում առաջինն այն ընդունեց Լեհաստանը՝ 1791-ին, հետո՝ Ֆրանսիան: Սահմանադրությունը բոլոր երկրներում մարդու իրավունքները արտացոլող հիմնական փաստաթուղթն է:
«Սահմանադրություն» տերմինը գործածության է դրել Արիստոտելը, երբ դեռ ոչ մի տեղ չկար գրված օրենքների այդ ժողովածուն: Հայաստանի պատմության ընթացքում եղել են մի քանի մայր օրենքներ:
Սահմանադրության մի յուրատեսակ օրինակ շրջանառության մեջ դրեց Հնդկաստանի հայ համայնքում ձեւավորված Մադրասի խմբակը: «Որոգայթ փառաց» աշխատությունը թե՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, թե՛ ապագա անկախ երկրի սահմանադրության նախագիծ: Այն սակայն մնաց թղթի վրա ու չգործածվեց:
Նոր սահմանադրություն ունենալու գաղափար ծնվեց նաեւ 20-րդ դարի սկզբին: Անկախ Հայաստանի հոգսերը, սակայն, թույլ չտվեցին ժամանակ գտնել իրավական համակարգ ստեղծելու համար: Եւ միայն 1995-ին՝ Հայաստանի երրորդ Հանրապետության օրոք հաջողվեց ստեղծել անկախ պետության մայր օրենքը:
Մանրամասները՝ տեսանյութում