Եվրոպացիներին գոհացրած ծիրանն իր համային հատկանիշներով բավարարել է չեխերին:
Հայկական պտուղ-բանջարեղենի համը հրապուրել է չեխերին: Եվրոպացիներին գոհացրած ծիրանն իր համային հատկանիշներով բավարարել է նրանց:
Միրգ-բանջարեղենի ներկրմամբ զբաղվող չեխական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչն օրերս Արմավիրում էր: Նա մարզի ղեկավարության հետ քննարկել է հայ գյուղացու արտադրանքը Չեխիա արտահանելու մանրամասները: Փոխգործակցության երկկողմ քայլը խրախուսել էր նաև Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Կողմերն առայժմ հաշվարկում են տրանսպորտային ծախսերը: Արմավիրցիները չեխերից պատասխանի են սպասում մի քանի օրից: Պայմանավորվածություն կա, որ Չեխիայում Արմավիրի տուն բացվի եւ ներկայացվի այստեղ արտադրվող բոլոր ապրանքատեսակները:
Մանրամասները՝ տեսանյութում