Այսուհետ զրպարտությունը, վիրավորանքը, գործարար համբավին վնասող մեկնաբանությունները տեղ չունեն ոչ միայն հրապարակված նյութերում, այլև օգտատերերի թողած մեկնաբանություններում:
2006-ին էստոնական «Դելֆի» կայքը լաստանավային ընկերության մասին նյութ էր հրապարակել: Նյութն ուղեկցվել էր ընթերցողների վիրավորական մեկնաբանություններով, որը ընկերությանը դուր չէր եկել և կայքին խնդրել էին հեռացնել: 6 շաբաթ անց նյութը հեռացվել էր, բայց ընկերությունը բավարարված չէր` նյութը հեռացվել էր շատ ուշ: Գործը դատարան հասավ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց` կայքը մեկնաբանությունների համար ևս պատասխանատու է և պետք է վերահսկի դրանց բովանդակությունը:
Հայկական կայքերում հայ օգտատերերը ևս հաճախ են թողնում մեկնաբանություններ, որոնք շատ վիրավորանք, զրպարտություն և գործարար համբավին վնասող մտքեր են պարունակում:
Մանրամասները՝ տեսանյութում