Մասնակցությունը կազմել է 62.5 տոկոս, քվեարկել է 6 մլն 400 հազար մարդ:
Հունաստանում նախօրեին անցկացված համապետական հանրաքվեում մասնակիցների ավելի քան 61 տոկոսը «ոչ» է ասել վարկատուների առաջարկներին: Կողմ է արտահայտվել ընդամենը 38 տոկոսը: Քվեաթերթիկում առաջարկվում էր ընդունել կամ մերժել եվրոպական երեք վարկատուների կողմից առաջարկվող տնտեսության կոշտացման միջոցների քաղաքականությունը:
Մասնակցությունը կազմել է 62.5 տոկոս, քվեարկել է 6 մլն 400 հազար մարդ: Հանրաքվեի նման ելքն ավելի հավանական է դարձնում երկրում դեֆոլտի հայտարարման ու 19 երկիր միավորող եվրագոտին լքելու սցենարը: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ողջունել է հույների ընտրությունը: Նա նշել է, որ Աթենքը պատրաստ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ եւ քննարկել նոր պայմանները:
Համաշխարհային մամուլը հանրաքվեի արդյունքները գնահատել է որպես Ցիպրասի կառավարության հաղթանակ եւ վստահության քվե: Արդյունքների հայտարարումից հետո մի քանի ժամվա ընթացքում հույներն իրենց հաշիվներից մոտ 600 մլն եվրո են կանխիկացրել:
Մանրամասները՝ տեսանյութում