Մշո ճառընտիրը 1200-1202-ին գրված եւ նկարազարդված հայատառ խոշորագույն ձեռագիր մատյան է:
Մշո ճառընտիրը 1200-1202-ին գրված եւ նկարազարդված հայատառ խոշորագույն ձեռագիր մատյան է: 1203-ին՝ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ, ձեռագրի տերը՝ Աստվածատուրը, սպանվում է, ունեցվածքը՝ բռնագրավվում: Գիրքը խաբեությամբ ձեռք է բերում Խլաթ քաղաքից մի թուրք պաշտոնյա:
Մշո Սուրբ Առաքելոց վանքի միաբանները Եսայի եպիսկոպոսի գլխավորությամբ Մուշի ու նրա շրջակայքի բնակիչների հանգանակությամբ եւ մոտ 1 տարի տևած բանակցությունների արդյունքում 4 000 արծաթով վերադարձնում են ձեռագիրը:
1205-ին ճառընտիրը տարվում է Սուրբ Առաքելոց վանք՝ դառնալով գլխավոր սրբություններից մեկը:
Այնտեղ այն պահվում է 811 տարի՝ մինչեւ 1915-ը: 28 կգ կշռող գիրքը երկու մասի բաժանված հրաշքով փրկվում է Ցեղասպանությունից: Այսօր այն պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Մանրամասները՝ տեսանյութում