Երկրի մայր օրենքն ընդունվել է ուղիղ 20 տարի առաջ՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է: Երկրի մայր օրենքն ընդունվել է ուղիղ 20 տարի առաջ՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2005-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեով Սահամանդրության մեջ փոփոխություններ կատարվեցին: Տոնի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Յուրաքանչյուր երկրի համար հիմնական օրենքը պետականաշինության հենասյունն է, պետականության կայացման վառ խորհրդանիշը, հասարակության զարգացման արժեհամակարգային ուղենիշը: Մեր նորագույն պատմության մեջ Սահմանադրության ընդունումը դարձավ հայերիս՝ անկախ պետականություն ունենալու դարավոր երազանքի վառ մարմնավորումը: Այն պետությունների միջազգային ընտանիքի իրավահավասար անդամը լինելու վկայությունն է, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման եւ ժողովրդի իշխանության հաստատման գլխավոր երաշխիքը:
1995 թվականի Սահմանադրությունը հիմնարար դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման գործում: Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում