Արձակված հրթիռը կարող է ավերել մինչեւ 500 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներ:
Օրեր առաջ հայկական երկու հանրապետությունների համար կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ: Հայտնի դարձավ, որ Հայաստանը գերժամանակակից զենք է ձեռք բերում Ռուսաստանից:
Հայաստանն Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքում է, որում պարտվել չենք կարող: Այդ իսկ պատճառով հզոր զինատեսակների առկայությունը մեր երկրի համար անգնահատելի նշանակություն ունի:
Խոսքն «Իսկանդեր» գերճշգրիտ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի մասին է: Այն նախատեսված է հակառակորդի տեղակայման խորքում գտնվող հատկապես կարեւոր թիրախներին հարվածելու համար:
Արձակված հրթիռը կարող է ավերել մինչեւ 500 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներ՝ ոչնչացնելով թշնամու ինչպես տեխնիկան, այնպես էլ մարդկային ուժը:
Մանրամասները՝ տեսանյութում